10 հունվարի 2013 - 14:29 AMT
Դերենիկ Դումանյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններն ամենաթափանցիկն են լինելու

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ձեռնպահ է մնացել կանխատեսումներից, թե նախագահության թեկնածուներից ով մրցակցային առավելություն ունի, սակայն կարծիք է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները ամենաթափանցիկն են լինելու: «Կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները և բոլորս այն բանի ականատեսները կդառնանք, որ դրանք կանցնեն միջազգային պահանջներին համահունչ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարը:

Ըստ նրա, յուրքանչյուր ընտրող առաջին հերթին պետք է գնահատի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավը: Նա առանձնացրեց առավել փորձառու քաղաքական գործիչներին՝ Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին:

Միաժամանակ Դերենիկ Դումանյանը նշեց, որ ՀՀԿ թեկնածուն ֆավորիտ է, սակայն, դա չի խանգարի ընտրություններին մրցակցային լինելու հարցում: «Ում տալ իր ձայնը ժողովուրդն է որոշում: Ընտրույթունը չի կատարվում իմ կամ մեկ ուրիշի ասածի հիման վրա»,-ասել է նա: