10 հունվարի 2013 - 14:50 AMT
«Մթնշաղ. Լուսաբաց. Մաս 2» ֆիլմը հավակնում է «Ոսկե մորու» բոլոր անվանակարգերին

Հրապարակվել է «Ոսկե մորի» (Golden Raspberry Award, կամ ուղղակի Razzie). հակամրցանակի հավակնորդների ցուցակը: Անվանակարգերի քանակով իսկական ռեկորդակիր է դարձել «Մթնշաղ» վամպիրական սագայի եզրափակիչ մասը՝ «Մթնշաղ. Լուսաբաց. Մաս 2» ֆիլմը, որն առկա է բոլոր անվանակարգերում, հայտնում է kinomania.ru-ն:

Ավանդաբար «Ոսկե մորու» հանձնումը տեղի է ունենում «Օսկարի» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Այս տարի 33-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին: