6 հուլիսի 2005 - 11:11 AMT
ՂԱԿԻ ԲՈՂՈՔԸ ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հուլիսի 5-ին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում անցկացված Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթահանձնաժողովի կոնֆերանսում Հայաստանի ներկայացուցչի մասնակցության դեմ: Ժամը 12:00-ի մոտ ՂԱԿ-ի ակտիվիստները հավաքվել են Hyatt Regency հյուրանոցի մոտ, որտեղ ընթացել է ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի նիստը: Նրանք փորձել են խանգարել նիստի անցկացմանը եւ բողոքել են Բաքու` հայ ներկայացուցչի ժամանաման դեմ: Ոստիկանության աշխատակիցները եւ հյուրանոցի պահախումբը փորձել են խանգարել ՂԱԿ-ի անդամներին: ՂԱԿ-ի մի քանի անդամների հաջողվել է մտնել հյուրանոց: Այստեղ երկու ոստիկան եւ քաղաքացիական հագուստով երկու անձ փակել են ակցիայի մասնակիցների ճանապարհը: Պատգամավոր Սամեդ Սեիդովը հանդիպել է ՂԱԿ-ի անդամներին եւ տեղեկացրել նրանց, որ Դիտարկման կոմիտեի նիստին հայ ներկայացուցիչը չի մասնակցում: Պատգամավորներ Բախտիյար Ալիեւը եւ Ասիմ Մոլլազադեն նույնպես հավաստիացրել են նրանց, որ նիստին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում: Հյուրանոցին են մոտեցվել ոստիկանական լրացուցիչ ուժեր: Պատգամավոր Ասիմ Մոլլազադեն թույլ չի տվել ոստիկանության աշխատակիցներին ուժ գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանության աշխատակիցների ու պահախմբի հետ ընդհարման ժամանակ ՂԱԿ-ի մակտիվիստներն ստացել են թեթեւ վնաասվածքներ, սակայն ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել: Նշենք, որ հուլիսի 4-ին Hyatt Regency հյուրանոցում կայացել է ԵԽԽՎ կոմիտեի փախստականների գործերով ենթահանձնաժողովի` միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակության հարցերով նիստը, որին մասնակցել է Ռոբերտ Մելիք-Փաշաեւը: