10 հունվարի 2013 - 17:25 AMT
Ձնահոսքի տակ է հայտնվել «Վերին Լարս» անցակետը. Աշխատակիցները տարհանվել են

Այսօր ձնահոսքի տակ է հայտնվել «Վերին Լարս» անցակետը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վրացական լրատվամիջոցերում հայտարարություն է տարածել, ըստ որի անցակետի աշխատակիցները չեն տուժել և տարհանվել են:

Վրացական լրատվամիջոցները փոխանցում են, որ առայժմ կա ձնահոսքի կրկնվելու վտանգ, ինչի պատճառով արգելվել է մոտենալ անցակետին: Հիշեցնենք, որ«Վերին Լարս» անցակետը վերջին օրերիրն փակ է երթևեկության համար: