10 հունվարի 2013 - 18:21 AMT
2013թ Իսրայելը կավելացնի Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալը

Իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցների հաղոփրդմամբ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ուդի Շանին հայտարարել է, որ մի քանի երկրներում Իսրայելը նախատեսում է ավելացնել զենքի և ռազմական սպառազինության վաճառքի ծավալները:

«Իսրայելը նախատեսում է 2013թ. ավելացնել Ադրբեջանին, Բրազիլիային, Վիետնամին և Լեհաստանին վաճառվող զենքերի ծավալները», - ասել է Ուդի Շանին:

Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով` 2012թ. Իսրայելը 7 միլիարդ դոլարի զենք է արտահանել: 2011 թվականի համեմատ անցյալ տարի արտահանման ծավալն ավելացել է 20 տոկոսով: