10 հունվարի 2013 - 19:20 AMT
Anonymous շարժման հաքերները կոչ են արել Օբամային օրինականացնել DDoS-հարձակումները

Anonymous շարժման հաքերները կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին օրինականացնել DDoS-հարձակումները, ասվում է համապատասխան խնդրագրում՝ տեղադրված Սպիտակ տան կայքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Խնդրագրում հաղորդվում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է DDoS-հարձակումները ճանաչեն բողոքի օրինական ձև: Նշվում է նաև, որ DDoS-հարձակումները հաքերություն չեն, այլ միջոց, որի օգնությամբ մարդիկ կարող են արտահայտել իրենց բողոքն ինտերնետում: