10 հունվարի 2013 - 20:22 AMT
Էնգ Լին պատրաստ է նկարահանել Անջելինա Ջոլիին Կլեոպատրայի դերում

Ռեժիսոր Էնգ Լին հայտարարել է եգիպտական թագուհի Կլեոպատրայի մասին Սթեյսի Շիֆֆի գրքի էկրանավորմանը ձեռնամուխ լինելու մտադրության մասին: Այդ մասին նա պատմել է The Hollywood Reporter հրատարակությանը:

Լին հաստատել է, որ պատրաստ է գլխավոր դերում նկարահանել Անջելինա Ջոլիին: 2011-ի մայիսին Ջոլին հայտարարել է, որ ֆիլմի ստեղծողները մտադիր են բոլորվին այլ կերպ մեկնաբանել եգիպտացի թագուհու կերպարը, որը համաշխարհային գրականության մեջ հայտնի է որպես ճակատագրական գեղեցկուհի և դաժան գայթակղիչ: Ջոլիի խոսքով, նոր ֆիլմի ստեղծողները մտադիր են Եգիպտոսի թագուհուն ազատել սեքս-խորհրդանիշի կերպարից, հաղորդում է lenta.ru-ն: