10 հունվարի 2013 - 20:54 AMT
Եվրոպական առաջնորդները պետք է քաղաքական համաձայնության հասնեն Կիպրոսի օգնություն տրամադրելու մասին

Եվրոպացի առաջնորդները պետք է շտապ քաղաքական համաձայնության հանգեն Կիպրոսին օգնություն տրամադրելու մասին, քանի որ այդ երկրում իրավիճակը համակարգային վտանգ է ներկայացնում եվրագոտու տնտեսության համար, ասվում է Կիպրոսի ֆինանսների նախարարության կողմից պատրաստված փաստաթղթերում:

ԵՄ և ԱՄՀ ֆինանսական օգնությունը Կիպրոսի խնդրի լուծման «միակ միջոցն» է, և եթե օգնություն չտրամադրվի, երկիրը կսնանկանա:

Ֆինանսների նախարարության տվյաներով, երկրի պարտքը 2014-ին կհասնի կրիտիկական մակարդակի՝ ՀՆԱ 150 տոկոսի: