10 հունվարի 2013 - 21:25 AMT
Facebook-ի առաջին դիզայները երկրորդ անգամ հեռացել է աշխատանքից

Facebook սոցիալական ցանցի առաջին դիզայներ Ահարոն Սիթիգը հեռացել է ընկերությունից: Այդ մասին հունվարի 9-ին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ մեջբերելով Facebook-ի ներկայացուցիչներին:

Սիթիգը եղել է Facebook-ի առաջին աշխատակիցներից մեկը, ում 2005-ին աշխատանքի է ընդունել այդ ժամանակ սոցցանցի նախագահ Շոն Փարքերը: Դիզայների ղեկավարությամբ, մասնավորապես, ստեղծվել է «Հավանել» կոճակը և մարդկանց լուսանկարների վրա նշելու գործառույթը:

Սիթիգը Facebook-ից հեռացել է 2010-ին, բայց 2011-ի փետրվարին վերադարձել է սոցցանց և զբաղեցրել դիզայնի բաժնի ղեկավարի պաշտոնը: Հրատարակությունը նշում է, որ Սիթիգը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մտերիմ ընկերն է, հաղորդում է Lenta.ru-ն: