Սիրիական իշխանությունները հույս ունեն, որ Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի առաքելությունը հաջողությամբ կպսակվի , հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Սիրիան դեռ հույս ունի, որ Բրահիմիի առաքելությունը հաջողությամբ կավարտվի և կշարունակի համագործակցությունը հակամարտության քաղաքական լուծման շրջանակներում՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության դրույթների և սկզբունքների, միջազգային օրենդրության վրա»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում:
Չորեքշաբթի օրը Բրահիմին հայտարարել է, որ Ասադի կողմից առաջարկված ճգնաժամից դուրս գալու պլանը կրկնում է նախորդ նախաձեռնությունները և ավելի «միակողմանի» է: