
Յուկիա Ամանոն լավատես չէ Իրանի հետ առաջիկա բանակցությունների հարցում, որոնք պետք է տեղի ունենան հունվարի 16-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» «Ռոյթերսի» վրա հղումով:
«Հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն»,-հայտարարել է Ամանոն լրագրողներին:
ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի նախորդ բանակցությունները անցել են դեկտեմբերի կեսին Թեհրանում, այն ժամանակ գործակալությունը հայտարարեց առաջընթացի մասին:
Ւրան կատարած այցի ժամանակ գործակալության անդամներին այդպես էլ չհաջողվեց այցելել Փարչին, որտեղ, ըստ փորձագետների, կարող են միջուկային փորձարկումներ կատարվել: