11 հունվարի 2013 - 16:07 AMT
Ֆոտոմրցույթ՝ բանակային թեմայով

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրատվական դաշտում գործող ֆոտոլրագրողները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները: Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ` «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները կստանան մրցանակներ և համապատասխան գումար:

Յուրաքանչյուր անձի կողմից ընդունվում է մեկական լուսանկար յուրաքանչյուր անվանակարգում: Լուսանկարները պետք է լինեն անվանակարգերի թեմատիկ շրջանակներում:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2013թ. հունվարի 20-ը: