11 հունվարի 2013 - 17:14 AMT
Ճապոնիայի ՌՕՈւ ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել՝ վիճելի կղզիների մոտ չինական ինքնաթիռի պատճառով

Ուրբաթ օրը Ճապոնիայի ՌՕՈւ ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել՝ Սենկակու վիճելի կղզիներից 100կմ հեռավորությամբ չինական ինքնաթիռի հայտնվելու պատճառով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղելով Կիոդո գործակալությանը:

Ինչպես հաղորդվում է, Ճապոնիայի օդային տարածքը չի խախտվել:

Ճապոնիայի ՊՆ անհանգստությամբ է հետևում Չինաստանի ակտիվությանը վիճելի կղզիների շրջանում: Հաղորդվում է, որ չինական կողմը կղզիների շրջանում թռիչքները պատրաստվում է պարբերաբար իրականացնել՝ պատճառաբանելով դրանց նկատմամբ վերահսկողության իրավունքը: