11 հունվարի 2013 - 16:54 AMT
Հայաստանի կանանց առաջնությանը կմասնակցի 10 շախմատիստուհի

Հունվարի 12-21-ը Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա Հայաստանի կանանց 68-րդ առաջնությունը: Այս տարի առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ:

Մրցաշարից մեկ օր առաջ տեղի ունեցավ վիճակահանության պաշտոնական արարողությունը: Ըստ վիճակահանության կազմվեցին առաջին տուրի զույգերը: Առաջին տուրում Աննա Հայրապետյանը կմրցի Դիանա Մնացականյանի հետ, Եվգենիա Դոլուխանովայի մրցակիցը կլինի Լուսինե Կարապետյանը, իսկ Սիրանուշ Անդրեասյանինը` Նարինե Գասպարյանը:

Մարիաննա Գասպարյանն ուժերը կչափի Հասմիկ Ղամբարյանի հետ, Նաիրա Մովսիսյանը` Արմինե Բաբայանի հետ: Հայաստանի չեմպիոնն իրավունք կստանա մասնակցելու նաև 2014 թվականի առաջնությանը և Եվրոպայի այս տարվա առաջնությանը: Իսկ դրամական պարգևներ կստանան 1-4 տեղերը զբաղեցրածները:

Առաջնությունն անցկացվելու է շրջանաձև համակարգով և բաղկացած կլինի 9 տուրերից: