11 հունվարի 2013 - 19:47 AMT
Այնտեղ, որտեղ ծրագրվում էր հրեական բնակվայր կառուցել, պաղեստինցիները վրանային ճամբար են պատրաստել

Պաղեստինցիները, ովքեր ապրում են Հորդանանի արևմտյան ափին, վրանային ճամբար են պատրաստել «Е1 բլոկի» տարածքում, որտեղ Իսրայելի կառավարությունը ծրագրում է հրեական բնակավայր կառուցել, հաղորդում է BBC News-ը:

Իսրայելական ոստիկանությունն առայժմ որևէ գործողություն չի ձեռնարկում վրաննային ճամբարի ակտիվիստների դեմ: Սակայն, ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Երուսաղեմում արդեն հասկացրել են, որ այդ գործողությունը որպես սադրանք են գնահատում:

Ակտիվիստների խոսքով, նրանք մտադիր են պաշտպանել այդ հողերի պաղեստինցի սեփականատերերի իրավունքները և թույլ չտալ, որպեսզի դրանք անցնեն իսրայելական կառավարության տիրապետության տակ: