11 հունվարի 2013 - 19:19 AMT
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից:

Հունվարի 14-ին` ժամը 13.00-ին, արտահերթ նիստում, աղբյուրի փոխանցմամբ, քննարկելու է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները:

Արտահերթ նիստում քննարկվելու են նաև քաղաքացիներ Ռոբերտ Ահարոնյանի և Ռոբերտ Սիմոնյանի դիմումները: