11 հունվարի 2013 - 19:23 AMT
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունիում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին: Այս մասին PanARMEIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի պաշտըոնական կայքէջից:

Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին: Նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը` ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը և տեղերում նախաձեռնողականության խթանումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: