12 հունվարի 2013 - 10:21 AMT
Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Ուգո Չավեսին

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն ժամանել է Կուբա: Թռիչքից առաջ նա հայտարարել է, որ կհանդիպի Չավեսի ընտանիքի և նրա բուժող բժիշկների հետ:

Բացի այդ, նա մտադիր է այցելել նաև Վենեսուելայի նախագահին, որը վերականգնման կուրս է անցնում ծանր վիրահատությունից հետո՝ պատմելու համար նրան, որ իր երկրի ժողովուրդը «կառուցում է հեղափոխությունը կարգապահությամբ և ոգևորությամբ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

2012թ. դեկտեմբերի 11-ին Չավեսը ենթարկվեց հերթական վիրահատական միջամտությանը հայտնաբերված օնկոլոգիական հիվանդության պատճառով: