ՖԻԴԵ կայքում զետեղվել է այն խաղացողների դեռևս ոչ ամբողջական ցուցակը, որոնք իրավունք ունեն մասնակցելու Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթին: 2012-ի մարտից մինչև 2013 հունվարը միջին վարկանիշով լավագույն 18 շախմատիստների թվում է նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն նաև 2011թ. Աշխարհի գավաթի կիսաեզրափակչի մասնակիցներ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա):
Խաղարկությանը մասնակցելու իրավունք է ստացել ևս մեկ հայ գրոսմայստեր՝ Վլադիմիր Հակոբյանը: Ընդհանուր առմամբ Աշխարհի գավաթին կմասնակցեն 128 շախմատիստներ: