12 հունվարի 2013 - 10:31 AMT
Հունաստանի խորհրդարանը հաստատել է հարկադրումը խստացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանը հաստատել է հարկադրումը խստացնող օրինագիծը: Օրենքին կողմ են քվեարկել 300 պատգամավորներից 163:

Հավանության արժանացած փաստաթղթի համաձայն, ներմուծվում է հարկի նոր առավելագույն տոկոսադրույք՝ 42 տոկոս այն քաղաքացիների համար, ում եկամուտը գերազանցում է տարեկան 42 հազար եվրոն: Ավելի վաղ առավելագույն հարկով՝ 45 տոկոսով, հարկադրվում էին այն ֆիզիկական անձանց եկամուտները, որոնք գերազանցում էին տարեկան 100 հազար եվրոն:

Ըստ փաստաթղթի հեղինակների, այս օրենքով հարկային բեռը թեթևանում է թոշակառուների և պետծառայողների համար, որոնց եկամուտը չի գերազանցում տարեկան 25 հազար եվրոն, հայտնում է Լենտա.ռու-ն: