
Հունվարի 12-ին՝ ժամը 02.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Հարժիս գյուղի խաչմերուկում, ձնաբքի հետևանքով մեքենաներ են արգելափակվել:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝ «Ուազ» ավտոմեքենայով և արգելափակումից դուրս բերել 10 ավտոմեքենա: