12 հունվարի 2013 - 10:38 AMT
Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 12-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Երևան-Մեղրի մայրուղու Գորիս-Կապան ճանապարհահատվածը:

Ծանր մեքենաների համար դժվարանցանելի են Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի ճանապարհները: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: