12 հունվարի 2013 - 11:05 AMT
Մալիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկունդա Տրաորեն այսօր արտակարգ իրավիճակ է մտցրել երկրում: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան հակամարտության ինտեսիվ թեժացման կառավարական զորքերի ու իսլամիստական խմբավորումների գրոհայինների միջև, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջոցներ ձեռնարկել դադարեցնելու համար «Ալ Քայիդայի» գրոհայինների հարձակումը ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևի: Օլանդն իր հայտարարությունն արել է Տրաօրեի ռազմական օգնության մասին խնդրանքով դիմելու հաջորդ օրը:

Օլանդը հաստատել է նաև, որ ֆրանսիացի զինվորականների առաջապահ խումբն արդեն Մալիում է, հայտնում է «Ռոսբալտը»: