Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի օրը, Կանադայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին շնորհվեց Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդե հոբելյանական շքանշանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Կանադայի Առաջնորդարանի մամուլի դիվանից:
«Մենք ուրախ ենք, որ մեր հոգևոր Առաջնորդն այսպիսի հեղինակավոր գնահատականի արժանացավ», - ասաց ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն Շահե Թանաշյան:
Շքանշանը Բագրատ սրբազանին հանձնեցին խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսն ու Առաջնորդարանի պետական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ սարկավագ Արսլանյանը:
Շքանշանը շնորհվեց սրբազանի նվիրյալ ծառայության և համայնքի ու համականադական հասարակության կյանքում ունեցած մեծ ավանդի համար:
«Այս շքանշանն ընդունում եմ ամբողջ կանադահայության անունից ու նվիրում եմ իմ ժողովրդին, ով մեծ վաստակ ունի այս երկրի կյանքում՝ նպաստելով ավելի պայծառ և առողջ հասարակության ստեղծման գործին», - իր շնորհակալական խոսքում նշեց Բագրատ սրբազանը: