Պարզվում է, որ ԱՄՆ անկախության համար պատերազմի ժամանակներից Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում գտնվող թնդանոթը պատրաստ է եղել մարտի, հաղորդում է The New York Times-ը: Հեռացնելով թնդանոթի փականը՝ զբոսայգու աշխատողներն այնտեղ նկատել են արկ և վառոդի լիցք:
Նյու Յորքի ոստիկանության պայթուցիկ տեխնիկայի բաժնի աշխատողները վնասազերծել են թնդանոթը: Ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը հայտարարել է, որ վառոդը պահպանվել է աշխատանքային վիճակում: