
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին բացատրել, թե ինչու է նա հանդիպել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության հետ կապ ունեցող ակտիվիստուհիներից մեկի հետ, ով այս շաբաթ սպանվել է Փարիզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Փարիզում գտել են երեք կանանց մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը սպանվել է գլխին կրակոցից: Նրանք բոլորը եղել են քրդական միության ակտիվիստներ, որը կապ ունի ՔԱԿ հետ:
Ավելի վաղ Օլանդը հայտարարել է, որ նա անձամբ ճանաչել է սպանվածներից մեկին: Դրա հետ կապված թուրք վարչապետը խնդրել է Ֆրանսիայի նախագահին բացատրել, թե ինչու է նա հանդիպել մարդկանց, որոնք կապ են ունեցել ՔԱԿ հետ: