Հունվարի 12-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ և Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Երևան-Մեղրի մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: