Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհային հաղորդակցությունը վերականգնվել է: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, ինչ տարվել են ձյան մաքրման աշխատանքներ, որը կուտակվել էր նախօրեին:
Ինչպես հաղորդել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտում, Կոբի-Գուդաուրի ավտոճանապարհի վրա տեղակայված թունելների բոլոր մուտքերն ու ելքերը մաքրվել են ձյունից և ճանապարհային հաղորդակցությունը վերականգնվել է, փոխանցում է Թրենդը:
Նշված հատվածը երթևեկելի է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: