Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում արդեն կայացել են երկու տուրեր: Երկրորդ տուրում Նարինե Գասպարյանը հաղթանակ է տարել Մարիաննա Գասպարյանի նկատմամբ:
Մնացած պարտիաները ոչ ոքի են ավարտվել. Սիրանուշ Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Լուսինե Կարապետյանի հետ, Նաիրա Մովսիսյանը` Եվգենիա Դոլուխանովայի, Աննա Հայրապետյանը` Արմինե Բաբայանի, իսկ Հասմիկ Ղամբարյանը` Դիանա Մնացականյանի:
Երկու տուրերից հետո Գասպարյանը, Կարապետյանը և Հայրապետյանը հավաքել են 1,5-ական միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը:
Հունվարի 14-ին կկայանան երրորդ տուրի պարտիաները: