Մալիում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը՝ «Հանուն Հյուսիսային Աֆրիկայում ջիհադի շարժումը», Ֆրանսիային ահաբեկչություններով է սպառնում՝ կապված երկրում ֆրանսիացի զինվորականների ռազմական գործողությունների հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղելով «Ֆրանս Պրեսս» գործակալությանը:
«Ֆրանսիան հարձակվել է իսլամի վրա: Մենք կհարվածենք Ֆրանսիայի սրտին»,-հայտարարել է խմբի ներկայացուցիչներից մեկը՝ Աբու Դարդարը: Ֆրանսիայում նշել են, որ այդ սպառնալիքը լրջությամբ են ընդունում: