
Իսլամիստները գրավել են Մալիի մայրաքաղաքից 400կմ հեռավորության վրա տեղակայված քաղաը:
«Առավոտյան ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ են վերցրել Դիաբլի քաղաքը»,-հունվարի 14-ին հաղորդել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ ԲՄՖ-ԹՎ հեռոստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով, ֆրանսիական ստորաբաժանումները կարողացել են կանխել իսլամիստների առաջխաղացումը դեպի արևելք և հիմնական մարտերն այժմ տարվում են երկրի արևմուտքում:
«Անհրաժեշտ է առաքելությունն ավարտի հասցնել, այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ընդգծել է նա: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: