14 հունվարի 2013 - 19:40 AMT
Գերմանիայի կանցլերին առաջարկել են արխիվացնել իր SMS-հաղորդագրությունները

ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել են արխիվացնել իր SMS-հաղորդագրությունները, որոնցում քաղաքական որոշումների մասին տեղեկություններ են պարունակվում, գրում է Focus-ը՝ հղելով Spiegel-ին:

Գերմանիայի վարչական դատարանների որոշման համաձայն կանցլերի SMS-ները պահպանման ենթակա են ճիշտ այնպես, ինչպես և մյուս փաստաթղթերը և պետք է հասանելի լինեն հասարակությանը, ընդգծում է պարբերականը:

Մինչ այս կանցլերի վարչակազմը չէր ֆիքսում SMS-հաղորդագրությունները պաշտոնական զեկույցներում: