14 հունվարի 2013 - 19:48 AMT
Սթիվեն Սփիլբերգը կլինի «Յուրայի դարաշրջանի այգի 4-ի» պրոդյուսերը

Սթիվեն Սփիլբերգը կլինի «Յուրայի դարաշրջանի այգի 4-ի» պրոդյուսերը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղելով Deadline-ին: Բացի այդ, Universal Pictures ստուդիան ներկայացրել է ֆիլմի թողակման հստակը օր՝ 2014-ի հունիսի 13:

Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու ֆլմի ռեժիսորը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմի սցենարի վրա աշխատում էին Ռիք Ջաֆֆը և Ամանդա Սիլվերը: Նոր ֆիլմի նկարահանումները դեռևս չեն սկսվել:

«Յուրայի դարաշրջանի այգի 4-ը» կթողարկվի 3D-ձևաչափում: