14 հունվարի 2013 - 21:07 AMT
Deutsche Bank AG և Credit Suisse AG ծրագրում են 20 տոկսով նվազեցնել իրենց աշխատակիցների բոնուսների ծավալը

Եվրոպայի խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank AG и Credit Suisse AG ծրագրում են 20 տոկսով նվազեցնել իրենց աշխատակիցների բոնուսների ծավալը:

Ընդ որում, Deutsche Bank-ն առաջին հերթին 10-20 տոկոսով կկրճատի Եվրոպայում ներդրումային ստորաբաժանման աշխատակիցների բոնուսները, մինչդեռ մյուս շրջաններում բոնուսներն ավելի քիչ կկրճատվեն:

Հարկ է նշել, որ տվյալ ծրագրերը նախնական բնույթ են կրում, փոխանցում է Vesti.ru-ն: