14 հունվարի 2013 - 21:38 AMT
Միլանի դատարանը վերսկսել է Բեռլուսկոնիի դեմ գործը

Միլանի դատարանը վերսկսել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և մարոկացի անչափահաս պարուհի Կարիմա Մահրուգի հնարավոր ինտիմ կապի վերաբերյալ դատական գործը, փոխանցում է BBC-ն:

Բեռլուսկոնին և աղջիկը ավելի վաղ հերքել են ինտիմ կապի վերաբերյալ շրջանառվող լուրերը: 76-ամյա քաղաքական գործչի պաշտպանությունը փորձում էր հասնել նրան, որ գործընթացը տեղափոխվի փետրվարի վերջ, որպեսզի Բեռլուսկոնին հնարավորություն ունենա լիարժեքորեն մասնակցել կայանալիք խորհրդարանական ընտրություններին: