15 հունվարի 2013 - 11:26 AMT
Թիմոթի Հայթներ. ԱՄՆ-ն կարող է դեֆոլտ հայտարարել փետրվարի կեսին կամ մարտի սկզբին

ԱՄՆ-ը դեֆոլտ է սպասում փետրվարի կեսին, եթե կոնգրեսն առաջիկայում չպայմանավորվի պետական պարտքի վերին շեմի հարցի շուրջ, հայտարարել է ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները:

ԱՄՆ-ում պետական պարտքի վերին շեմը տվյալ պահին կազմում է 16.394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացել է 2012-ի հունվարի վերջին: Երկիրը հաղթահարել է այդ շեմը 2012-ի դեկտեմբերին, սակայն ֆինանսների նախարարությունը միջոցներ է ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են պարտքի սպասարկումը շարունակելու համար:

«ԱՄՆ-ը կարող է զրկվել իր պարտականությունները սպասարկելու հնարավորությունից արդեն փետրվարի կեսից կամ մարտի սկզբից: Ներկա պահին ֆինանսների նախարարությունն աննախադեպ միջոցներ է ձեռնարկում դեֆոլտից խուսափելու համար»,- ասվում է նախարարի կողմից ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներին ուղղված նամակում: