15 հունվարի 2013 - 11:46 AMT
2012թ. ԱՄՆ ԶՈւ ինքնասպանությունների ռեկորդային քանակ է արձանագրվել

2012թ. ԱՄՆ ԶՈւ ինքնասպանությունների ռեկորդային քանակ է արձանագրվել՝ գերազանցելով մարտական գործողություններում զոհվածների թիվը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՄՆ ՊՆ վրա հղումով:

Ըստ Պենտագոնի, ընդհանուր առմամբ, ինքնասպանություն է գործել 349 զինվորական, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2011թ. ցուցանիշը:

«Սա մի համաճարակ է, որը չի կարելի անտեսել»,-մեջբերում է «Ռոյթերսը» սենատոր Պետտի Մյուրրեյի հայտարարությունը: Ըստ նրա, զինծառայողները աննախադեպ մարտահրավերների են բախվում: Ըստ փորձագետների, ինքնասպանությունների աճի պատճառը գործուղումներն են հակամարտության գոտիներ, ինչպես նաև ֆինանսական ու ընտանեկան խնդիրները, կապված այդ ուղևորությունների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: