15 հունվարի 2013 - 16:55 AMT
Իրանը կապիկ կուղարկի տիեզերք Իսլամական հեղափոխության տարեդարձի պատվին

Փետրվարի սկզբին Իրանը կապիկ կուղարկի տիեզերք 1979թ. Իսլամական հեղափոխության տարեդարձի պատվին, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:

«Այժմ մենք մոտ 40 կապիկ ունենք, նրանցից մեկը տիեզերք կգնա: Դա տեղի կունենա մինչև փետրվարի 10-ը»,-ասել է Ֆազելին: Այդ իրադարձությունը կնշանավորի առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելու ճանապարհին կատարված առաջին քայլը, հայտնում է «Ինտերֆաքսը»: