16 հունվարի 2013 - 14:22 AMT
Սոչիի Օլիմպիական խաղերի փոխանցավազքին մասնակցելու համար կընտրվեն 2014 մասնակիցներ

Սոչիի 2014-ի խաղերի ջահակիր կարող է դառնալ ցանկացած ռուսաստանցի, ում 14 տարին կլրանա օլիմպիական կրակի էստաֆետի անցկացման պահին: Ջահակիրներին կընտրի «Սոչի 2014»-ի կազմկոմիտեի գործընկեր «Coca-Cola»-ն, ընդ որում նրանց ընտրությունը կտևի մինչև 2013-ի մարտը: Կընտրվեն էստաֆետի 2014 մասնակիցներ, որոնք վարում են ակտիվ, առողջ կենսակերպ, ձգտում են փոխել իրենց շրջապատը դեպի լավը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ջահակիրներին կընտրի անկախ ժյուրին, որի կազմի մեջ մտնում են օլիմպիական չեմպիոններ, անվանի մարզիկներ, դերասաններ և երաժիշտներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանի 8 շրջանները: Ժյուրիի կազմի մեջ մտնում են Ալեքսանդր Օվեչկինը, Մարիա Կիսելյովան, Իլյա Լագուտենկոն, Եկատերինա Գամովան, Ալեքսեյ Նեմովը, Տատյանա Լազարևան և Կամիլ Գաջիևը: Ջահակիրների ընտրության մեկնարկի շրջանակներում հունվարի 17-ին կկայանա «Coca-Cola: Տար օլիմպիական կրակը:

Միացիր» յուրահատուկ ցուցահանդեսի բացումը: Այն կտևի մինչև հունվարի 24-ը Լյումիեր եղբայրների կենտրոնում: Հունվարի 25-ին ցուցահանդեսը կմեկնի տարածաշրջանային շրջագայության: Ընդհանուր առմամբ այն կայցելի Ռուսաստանի 14 քաղաքներ` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Սամարա, Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Եկատերինբուրգ, Ուֆա, Կազան, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Կրասնոդար: