Պակիստանի հյուսիսում հազարավոր մարդիկ չորեքշաբթի օրը փորձել են մոտենալ նահանգապետի նստավայրին՝ բողոքելով անվտանգության ուժերի հատուկ օպերացիայի ընթացքում 18 մարդկանց սպանության դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես գործակալությունն է հաղորդում, ակցիային մասնակցում է առնվազն 3 հազար մարդ: Մարդիկ նահանգապետ Սայիդ Մասուդ Կաուսարայից պահանջում են դադարեցնել հատուկ օպերացիաները Հայբեր քաղաքական գործակալությունում: Նրանց խոսքով, գիշերը համազգեստով մարդիկ ներխուժել են տուն և սպանել ներսում գտնվողներին: պանվածների թվում մեկ ընտանիքի 7 անդամներ են: