Հունվարի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Միաժամանակ, հունվարի 16-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,62 դրամ` հունվարի 15-ի համեմատ կրճատվելով 0,96 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 539,75 դրամ` կրճատվելով 5,63 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,12 կետով` մինչև 13,39 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: