17 հունվարի 2013 - 10:20 AMT
Աննա Հայրապետյանը դարձել է Հայաստանի շախմատի կանանց առաջնության առաջատարը

Հայաստանի շախմատի կանանց առաջնության 5-րդ տուրից հետո առաջատարը փոխվել է: Այժմ մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Աննա Հայրապետյանը, ով հաղթանակ է տարել Նաիրա Մովսիսյանի նկատմամբ:

2-րդ տեղում 3.5 միավորով Նարինե Գասպարյանն է, նա զիջել է Եվգենիա Դոլուխանովային, ով 3 միավորով 3-րդ տեղում է:

Այս տուրում Սիրանուշ Անդրիասյանը պարտության է մատնել Դիանա Մնացակայնաին, Արմինե Բաբայանը` Մարիաննա Գասպարյանին, իսկ Հասմիկ Համբարյանը` Լուսինե Կարապետյանին:

Հունվարի 16-ին շախմատիստուհիները հանգստանալու են, 6-րդ տուրը կայանալու է մեկ օր անց: