Հունվարի 17-ին մեկնարկում է ԱՄՆ անկախ կինոյի Sundance Film Festival փառատոնը: Այն հիմնել է հայտնի ամերիկացի դերասան ու ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը:
1981թ. Ռեդֆորդը հավաքեց իր ընկերներին ու գործընկերներին, որոնց հետ միասին ստեղծեց «Սանդեսն» ինստիտուտը (Sundance Institute) անկախ ամերիկյան կինոյին սատարելու համար: «Սանդենսը» ստեղծվել է որպես հակակշիռ կոմերցիոն Հոլիվուդին: Փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերին, որտեղ կարող են դրսևորվել երիտասարդ տաղանդները:
2013թ. փառատոնը կանցնի Յուտայի նահանգում հունվարի 17-27-ը: Կցուցադրվի 113 կինոնկար աշխարհի 32 երկրներից:
Հունվարի 27-ին փառատոնի փակմանը տեղի կունենա Սթիվ Ջոբսի մասին պատմող jOBS կենսագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: