17 հունվարի 2013 - 14:57 AMT
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցութուն՝ փոխվարչապետի մոտ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց այն կառույցների և կազմակերպությունների հետ սերտ աշխատանքը, որոնք այդ հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներ են պատրաստում և հրապարակում:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այդ ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման հարցերը լինելու են Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստի օրակարգում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ խնդիրները կքննարկվեն նաև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում: Այս մասին հայնտում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: