17 հունվարի 2013 - 19:53 AMT
ԶԼՄ-ներ. Ալժիրում ահաբեկիչները ողջ են պահում 7 արտասահմանցի պատանդների

Իսլամիստ-գրոհայինները ողջ են պահում 7 արտասահմանցի պատանդների՝ երկու ամերիկացիների, մեկ բրիտանացու, երեք բելգիացիների և մեկ ճապոնացու, ովքեր առևանգվել են Ալժիրի հարավ-արևելքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդվում է, գրոհայինները սպառնում են պայթեցնել պատանդներին, եթե Ալժիրի բանակը մոտենա օբյեկտին: