
Պակիստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Ֆասիհ Բոհարին կասկածում է, որ երկրի վարչապետը մեղավոր է: Վերջինիս ձերբակալության օրդերը նախօրեին տվել էր երկրի Գերագույն դատարանը, որը քաղաքական գործչին մեղադրում էր կաշառակերության մեջ:
Բոհարիի խոսքով, դատախազությունը բավարար ապացույցներ չուն, որպեսզի ձերբակալի կառավարության ղեկավարին:
Վերլուծաբանների կարծիքով, չնայած դատական որոշմանը, հազիվ թե դատարանը կարողանա վարչապետին պաշտոնանկ անել: