17 հունվարի 2013 - 20:50 AMT
ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ»` ընտրացուցակների ճշգրտման հետ կապված

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով:

2013 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են 22 հաղորդումներ, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ:

Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: