
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Շիրակի մարզում երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներ Իռենա Ֆելմանին (Գերմանիա) և Փեթր Փրեցլիկին (Չեխիա): Ողջունելով դիտորդներին՝ Սամվել Բալասանյանը կարևորել է խմբի առաքելությունը և վստահեցրել, որ իր լիազորութունների շրջանակներում կաջակցի վերջիններիս առջև դրված խնդիրների իրականացմանը:Գյումրու քաղաքապետարանից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ դիտորդները շնորհակալություն են հայտնել Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և հակիրճ ներկայացրել են իրենց առաքելության նպատակները: