18 հունվարի 2013 - 16:20 AMT
Բերլուսկոնի. Ռուսաստանի բախտը բերել է Պուտինի հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իմիջն աշխարհում չի համապատասխանում նրան, թե ինչպիսին է նա իրականում: Այս մասին «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:

«Եվրոնյուզին» տված հարցազրույցում Բերլուսկոնին հայտարարել է, որ նա լավ հարաբերություններ ուներ բոլոր եվրոպացի առաջնորդների հետ, այդ թվում՝ ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: