18 հունվարի 2013 - 17:14 AMT
Փորձագետ. Իրանի նկատմամբ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները երկրում փոփոխությունների չեն հանգեցնի

Իրանի նկատմամբ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները այդ երկրում լուրջ քաղաքական փոփոխությունների չեն հանգեցնի, սակայն դրանք ծայարհեղորեն բացասաբար են անդրադառնում տնտեսական և սոցիալական ոլորտների վրա, ընդգծել է ՌԴ Ժամանակակից Իրանի ուսումնասիրման ինստիտուտի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով, կա բնակչության փոքրաթիվ մաս, որը չի ցանկանում սպասել դժվարությունների հաղթահարմանը և բողոքում է: Արևմուտքի երկրները «աշխատանք են տանում» բողոքավոր ընտազանգվածի հետ: Սակայն փորձագետը համոզված է, որ այսօր արմատական փոփոխությունների նախադրյալներ այդ երկրում չկան: